12  02  2020

Ամբողջ ամառ ԼՀԿ անդամները քչփորում էին աղբամանները. Գևորգ Պապոյան



«Ես առաջարկում են դեմ քվերակել, որովհետև ինչի մասին է օրենքը, այս օրենքը նրա մասին է, որ ամբողջ ամառ «Լուսավոր Հայաստանը» և «Լույս» խմբակցության անդամները Երևանի աղբամանների շուրջ սելֆիներ էին անում, քչփորում էին Երևանի աղբամանները, հետո  առաջ բերեցին ԿամԱզ-ի պատմությունները, և վերջում որևէ արտառոց բան տեղի չունեցավ և պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը»,- ԱԺ-ում ասաց իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից առաջարկվող նոր օրենքին, ըստ որի՝ ՏԻՄ-ին ցանկացած նվիրատվություն և նվիաբերություն 1 մլն դրամ և ավելիի դեպքում պետք է հաստատվի ավագանու կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ