11  02  2020

Հիշողության կորո՞ւստ, թե՞ կարծիք, որ հանրությունն է կորցրել այն. Արսեն Բաբայան

Հիշողության կորո՞ւստ, թե՞ կարծիք, որ հանրությունն է կորցրել այն. Արսեն Բաբայան

Ֆեյսբուքի իր էջումիրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․

«Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում հայտնեց, թե այդ 7 մարդը (նկատի ունի ՍԴ 7 դատավորներին) նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: 

Զուրաբյանը դրանով փորձեց հիմնավորել, թե ինչու է համոզված, որ ՍԴ-ն գործում է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:  Հիշողության կորո՞ւստ է Զուրաբյանի մոտ, թե՞ կարծիք, որ հանրությունն է կորցրել հիշողությունը:  ՍԴ 7 դատավորների մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս մասը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, եթե չեմ սխալվում, անգամ 1 ՍԴ դատավոր չի նշանակվել», գրել է Բաբայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ