11 02 2020

Հրայր Թովմասյանի խնդիրը Փաշինյանի կամքին չենթարկվելն է. Լիկա Թումանյան



Երբ հարցնում եք հանրաքվեն կհաջողվի, թե ոչ. Դա կարևոր չէ այլևս, բուն հանրաքվեի անցկացման փաստը հակաօրինական ճանապարհով արդեն անիմաստ է դարձնում մնացած բոլոր պրոցեսները: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար նախատեսվող հանրաքվեին, ասաց քաղաքագետ Լիկա Թումանյանը:

«Հանրաքվեին մասնակցություն կլինի՞, թե՞ ոչ դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք հատեցինք այն կարմիր գիծը, որից հետո Հայաստանի Հանրապետությունը զրկվելու է իրավունքից, որն ունի միջազգային կառուցներում՝ կոչվել ժողովրդավարական երկիր, իրավական գործընկեր, դաշնակից: Այս պրոցեսից հետո այլևս միջազգային կառույցները չեն նայելու, թե ինչպես անցավ այդ հանրաքվեն, քանի որ բուն պրոցեսներն օրինական չեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ