11  02  2020

Հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է․ Էդմոն Մարուքյան



«ԼՀԿ-ն չունի բավարար թվով ձայներ հանրաքվեի հարցով ՍԴ դիմելու համար։ Մենք հրապարակել էինք նաև դիմումի կմախքը, թե ինչ խախտումներ են արվել։ Բայց քանի որ բավարար թվով ստորագրություններ չունենք, այդ հարցը համարում եմ փակված»,- ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ առաջնորդը պնդում է՝ հանրաքվեն ապօրինի է․ «Ծայրից ծայր հակասահմանադրական է։ Մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել ու ասել, որ հակասահմանադրական է։  Մենք նաև ասել ենք, ունեք 89 պատգամավոր, կարող եք էս մի հոդվածն ԱԺ-ում փոխել, 3.5 մլրդ դրամ գումար չծախսել, ՀՀ քաղաքացիներին չհանել, ընտրատեղամասեր չուղարկել, էդ մի հոդվածի համար։ Փորձում են ասել, որ սա նաև ժողովրդավարության հարց է, բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ դա նաև օրինականություն ու օրենքի գերակայությունն է։ Իսկ այստեղ օրինականության մասին խոսք չկա,  այս պրոցեսն ընթանում է իրավական բեսպրեդելի ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ