11 02 2020

Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ հանրաքվեն չկայանա. Նարեկ Մանթաշյան



Ինչի՞ն ենք այո կամ ոչ ասելու, այս պահին դա երկրորդական է, որովհետև մենք ունենք կոնկրետ հակասահմանադրական գործընթաց: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը:

«Ի վերջո, հանրաքվեների մասին օրենքի պահանջով ընտրատեղամասերում պետք է փակցված լինի ՍԴ որոշումը՝ առ այն, որ այս փաթեթը համապատասխանում է Սահմանադրությանը, եթե չկա ՍԴ որոշում, այս ձևով գնալ հանրաքվեի, դա սահամանդրական կարգի տապալում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ