11 02 2020

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել․ Փաշինյանը փոշմանել է․ Politik

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել․ Փաշինյանը փոշմանել է․ Politik

Politik.am-ը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հեռացավ իր զբաղեցրած  պաշտոնից՝ ուսումը շարունակելու նպատակով։ Այս մասին փետրվարի 6-ին նախարարի տեղակալը գրել էր Ֆեյսբուքում։

Շատերի համար անսպասելի և անհասկանալի էր փոխնախարարի հրաժարականը, իսկ նրա ներկայացրած պատճառաբանությունն այդքան էլ լուրջ չընկալվեց։ Ի վերջո Անափիոսյանը  հանրակրթության չափորոշիչների մշակման աշխատանքների հիմնական համակագրողն էր։ Հանրակրթության պետական չափորոշիչ անվանումով փաստաթուղթը բավական ծավալուն և աշխատատար փաստաթուղթ է, որը ենթադրում է տարրական, միջին և ավագ դպրոցի համար ընդհանուր ուսումնառության վերջնարդյունքներ, գնահատման սկզբունքներ և նաև հենքային ուսումնական պլանի կազմում։ Այն նախատեսված է 10 տարվա համար։

Չէր կարող նման կարևորագույն աշխատանք կորդինացնող փոխնախարարը չպլանավորել իր գործունեությունը և տեղյակ չլիներ, որ առաջիկայում հանարավոր է ստիպված լինի թողնել աշխատանքը։ Ավելին, այսօր էլ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք կան, որոնք համատեղում են կրթությունն ու աշխատանքը։ 

Կասկածելի այս հրաժարականը մեզ ստիպեց, որոշակի մանրամասններ ճշտել։ Եվ ահա մեզ հաջողվեց պարզել, որ Փաշինյանի թիմակիցներից մեկը, ով կրթական խնդիրներով է զբաղվում, փաստաթղթերի մի տրցակ է փոխանցել վարչապետին, որը փաստեր է ներկայացնում նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արևիկ Անափիոսյանի կասակածելի որոշակի գործողությունների վերաբերյալ (այս պահին հստակություն չկա, թե կոնկրետ ինչպիսի գործողություններ են եղել)։

Վարչապետ Փաշինյանը փաստերը տեսնելով բարկանում է և պահանջում է, որպեսզի նախարարն ու փոխնախարարը հրաժարական տան։ Վերջիններս իրենց հրաժարականի դիմումները գրում են, բայց հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ներքաղաքական աղմուկից խուսափելու համար Արայիկ Հարությունյանին հրահանգում է պատռել իր դիմումը, իսկ Անափիոսյանին հեռացնում է առանց ավելորդ աղմուկի։ Հնարավոր աղմուկը խլացնելու նպատակին օգնության է հասել փոխնախարարի դրսում կրթություն ստանալու հանգամանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ