10 02 2020

Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ