10 02 2020

Ո՞վ Է Կառավարությունից Արման Բաբաջանյանի «Կուրատորը»



Այն պահից, երբ Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս եկավ ԼՀԿ-ից, որի շնորհիվ մտել էր խորհրդարան, լուրեր շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր համար կառավարելի ընդդիմություն ձևավորել և Բաբաջանյանի անձը, լրատվական հնարավորությունները, ընդդիմադիր ելույթներն օգտագործել՝ իրական ընդդիմությանը դաշտից դուրս մղելու համար։ Սակայն այս լուրերը ընդամենը «լուրերի» մակարդակում էին՝ անապացույց և ենթադրությունների վրա կառուցված։ 

Հետո լուրեր էին շրջանառվում, որ Արման Բաբաջանյանի «կուրատորը» կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։

Նկատենք, որ այս ՊՈԱԿ-ը հանրության մեջ հայտնի է որպես «ֆեյքերի ՊՈԱԿ»։

Այսօր մեր լրագրողը պատահաբար հայտնվել է «Մարիոթ» հյուրանոցում և ականատես եղել, թե ինչպես են Մովսիսյանն ու Բաբաջանյանը մի անկյունում երկար զրուցում։ Նա մի քանի հարց է ուղղել զրուցակիցներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ