08  02  2020

Ազգային ժողովում պարգևատրվել են հունվարին աշխատած 17 օրվա համար․ Tert.am

Ազգային ժողովում պարգևատրվել են հունվարին աշխատած 17 օրվա համար․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ին ստորագրած կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներին և աշխատողներին պարգևատրել ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:

Նույն օրը Արարատ Միրզոյանի ստորագրած մեկ այլ կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել են միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով:

Ազգային ժողովը չի հրապարակել հավելվածը և հետևաբար հայտնի չէ, թե որ ովքեր որքան գումարով են պարգևատրվել:

Ի դեպ, նշենք, որ ԱԺ-ում պարգևատրվել են հունվար ամսվա համար, որտեղ 8 օր (ամանորյա արձակուրդն ու Բանակի օրը) ոչ աշխատանքային էր, 6 օր՝ հանգստյան: Այսինքն՝ ԱԺ-ում աշխատանքային է եղել 17 օր։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին ևս ԱԺ-ում պարգևատրումներ էին եղել, այն էլ չորս անգամ:

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունների համաձայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի նախագահը, պատգամավորները , աշխատակազմը պարգևատրվել էին աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկական անգամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ