07 02 2020

Կարելի է խնայել պառլամենտի գոյության վրա և չունենալ խորհրդարան, որովհետև դա ավելորդություն է դառնում. քաղաքական գործիչ



«Վարչապետը երեկ իր ելույթում բաց տեքստով հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը պետք է ցրվի, արդեն ոչ թե իրենց պառլամենտական ֆրակցիայի որոշմամբ, այլ հանրաքվեով՝ փորձելով Եվրոպական որոշ կառույցներին ցույց տալ, որ ժողովուրդն է որոշողը, բայց դա էլ օգուտ չի տալու: Մենք տեսան, թե ինչ ընթացակարգով ԱԺ-ում հարցը դրվեց քննարկման: Եթե խնդիրն ինչ-որ տարիների մեջ է՝ ինչ-որ մեկը կարող է պաշտոնավարել մինչև 2029թ., մյուսը՝ մինչև 2035թ., ապա դրա փոխարեն կարելի է կրճատել պաշտոնավարման ժամկետը, և այդ հարցը դնեն հանրաքվեի»,- փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ