07 02 2020

Մենք հիմա առանց պատյանի կրիա ենք՝ ներսից պառակտված, լցված ատելությամբ․ Լիկա Թումանյան



«Մենք հիմա առանց պատյանի կրիա ենք՝ լրիվ անպաշտպան, ներսից պառակտված, լցված ատելությամբ: Սրա մասին խոսեց նաև Վանեցյանը, բայց դա ստվերվեց ՍԴ-ի վերաբերյալ զարգացումներով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան-տպագիր ԶԼՄ-ների խմբագիրներ  հանդիպմանը, ասաց «Ադեկվադի» անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:

Նա նշեց, որ վտանգների գիտակցման տեսանկյունից կարելի է դիտարկել հարցը, թե ինչու Վանեցյանը գնաց․ «Կարելի է ենթադրել, որ եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց խախտումը և չկատարումը հանգեցրին իր պաշտոնը լքելուն: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել: Երբ որևէ երկրում լինում է իշխանափոխություն, իշխանությունը որոշակի գայթակղություն է ունենում ոչ թե սպասում կամ խոստում իրականացնելու, այլ արագ յուրացնելու բոլոր հնարավորությունները և գործիքակազմը, արագ տեղավորվելու աթոռին և սեփական դիրքերն ամրապնդելու համար չարաշահելու ուժայիններին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ