06  02  2020

Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց փաթեթը չընդունվեց

Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց փաթեթը չընդունվեց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթն արտահերթ նիստում  0 կողմ, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 ձայնով չընդունվեց։ 

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։

Այն բանից հետո, երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունվեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի․ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդի որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի և խնդրում եմ  ԱԺ նախագահին թույլ տալ ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու Աժ որոշման նախագիծը ներկայացնել այն նախաձեռնողի կողմից»,- նշեց Մակունցը։

Ելույթով հանդես եկավ զեկուցող Վահագն Հովակիմյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ