06  02  2020

Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն

Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն

Politik.am-ը գրում է.

Երեկ քաղաքացիներից մեկը՝ Մարիամ Կիրակոսյանը տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել իրեն։ Մարիամ Կիրակոսյանի հայտարարությունից հետո, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ կեղծ տեղեկություններ են տարածում և ինքը որևէ մեկին չի հայհոյել․ «Քիչ առաջ տեղեկացա, որ քաղաքական այլախոհներս դիմել են նոր ձեռնածության՝ շրջանառում են իբր իմ կողմից հայհոյախառն երկխոսությամբ «սքրինշոթեր»՝ Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկի հետ: Չեմ ուզում նույնիսկ ծանոթանալ դրա բովանդակության, տարածողների ով լինելու հետ: Ամենևին դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, որ ձեր էջերով այդ որակի հայհոյախառն «սքրինշոթեր» տարածեք: Վստահ եմ, որ դրանից ձեր «ընկերների» թիվը միայն կնվազի:

Ինձ անձնապես ճանաչողները կվկայեն, որ այն ինչ տարածվում է իմ խոսույթը չէ և իմ բառամթերքը չէ: Ես առանց հայհոյանքի շատ արդյունավետ պայքարում եմ իմ քաղաքական հակառակորդների հետ:

Հ.Գ. Ավել ծավալվելու Ժամանակ չունեմ, որովհետև պատրաստվում եմ վաղվա պատմական նիստին, բայց իհարկե չեմ զլանում ներողություն խնդրել իմ անունով տարածվող այդ անհեթեթության համար»:

Մարիամ Կիրակոսյանը ներկայացնում է փաստեր, որոնք ապացուցում են, որ պատգամավորը ստում է և իրականում հենց ինքն է հայհոյել քաղաքացուն։

Մանրամասնները տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ