05 02 2020

Թրամփը չի սեղմել Փելոսիի ձեռքը, վերջինս պատռել է նախագահի ելույթի տեքստը



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև ծայրահեղ  լարված շփում է եղել: Այս մասին գրում է New York Times-ը։

Նախ ԱՄՆ նախագահը մտել է դահլիճ և իր ելույթի տեքստը փոխացել Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին, սակայն երբ խոսնակը ձեռք է մեկնել՝ բարևելու, Թրամփը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

«Դա ստերի մանիֆեստ էր»,-իր քայլը մեկնաբանելով՝ ասել է խոսնակը։

Նշվում է, որ Փելոսին Թրամփի իմփիչմենթի գործընթացի գլխավոր նախաձեռնողներից է և բուռն քննադատներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ