03 02 2020

Բոլորն արդեն ընկալել են, որ Հայաստանում կա պոպուլիստ իշխանություն․ Երվանդ Բոզոյան



Խնդիրն այն է, որ հայկական կողմը հայտարարեց՝ իր գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն թեզին, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ լինի:

«Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ դա անպտուղ քայլ է կամ ձգտում է լինելու, որովհետև դա հնարավոր չի լինելու: 94 թվականին Բուդապեշտում ընդունվեց, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, բայց Ղարաբաղ հասկացողությունն այն ժամանակ շատ լղոզված ընկալվեց, որովհետև այնտեղ ֆորմալ ձևակերպվեց, որ կա երկու համայնք՝ հայկական և ադրբեջանական: Բայց մենք գիտենք, որ Ղարաբաղը որպես պետություն արդեն կայացել է հայերի կողմից, իսկ ադրբեջանական համայնք հասկացողությունը վիրտուալ հասկացողություն է, որը նստում է Բաքվում: Փաստացի ադրբեջանցիներն ասում էին, որ եթե Ղարաբաղը բանակցային կողմ դառնա, պետք է անպայման ադրբեջանական համայնքը Ղարաբաղի հետ միասին լինի: Քանի որ այս դիսկուրսն անպտուղ էր իր էությամբ, միջնորդները կոչ արեցին, որպեսզի բանակցությունները գնան երկկողմանի ճանպարհով, հետո ինչ-որ մի պահի Ղարաբաղը կմիանա, այդ ժամանակ արդեն կքննարկեն՝ ինչ ֆորմատով: Այն ժամանակ և՛ հայակական, և՛ ադրբեջանական կողմերը համաձայնվեցին, որովհետև կամ պետք է բանակցությունները շարունակվեին, կամ դադարեցվեին: Որպեսզի բանակցությունները շարունակվեին, հայկական կողմն, ըստ էության, համաձայնվեց: Եվ այստեղ խոսել Ղարաբաղի բանակցային կողմ լինել կամ չլինելու մասին, ճիշտն ասած, մի քիչ դեմագոգիայի ժանրից է»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ