31  01  2020

Ի՞նչ է նշանակում «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ»․ մեկնաբանություն

Ի՞նչ է նշանակում «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ»․ մեկնաբանություն

Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այս մասին նշվում է Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում։

Տիկին Նաղդալյան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Ձեր մեկնաբանության մեջ նշել եք, որ նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը:

Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ