31 01 2020

Ավինյանը դեմ է, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվեն Հայաստանում

Ավինյանը դեմ է, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվեն Հայաստանում

Հիմա Ավինյանը լռություն է պահպանում այս հարցի վերաբերյալ

Politik.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին։ Այս մասին ասված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունում՝ ի պատասխան ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»

«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», - ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:

Այս միջադեպի ֆոնին հետաքրքիր է հիշել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնհայտ դեմ է ռուսական հեռուստաընկերություններին, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում։ Հիմա Ավինյանը լռություն է պահպանում այս հարցի վերաբերյալ, բայց տարիներ առաջ իր հանրային հնչեցրած տեսակետը կարծես բացատրում է, թե ինչով է առաջնորդվում ՀՌՀ ղեկավարը, երբ խոսում է ազգային անվտանգության խնդրի մասին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ