30 01 2020

Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է եղել. Ռուստամ Բադասյան



«Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է եղել: Տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, քանի որ նայել ենք, նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է՝ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»,- հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ