29 01 2020

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապօրինաբար մնալ կալանքի տակ․ Սեյրան Օհանյան



Tert.am-ը գրում է․ «Արցախյան շարժումը երբ սկսվեց, Ադրբեջանում տեղակայաված զորամասերն ու Ադրբեջանի ղեկավարությունը սկսել էին ճնշել այդ շարժումը: Ես անձամբ ականատեսն եմ եղել Ստեփանակերտում պարետային ժամերի և ծառայելով Խորհրդային միության բանակում՝ ընդհատակյա աջակցություն ենք ցուցաբերել շարժմանը:Այս մասին  Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ շնորհավորելով նաև Հայոց բանակի կազմավորման 28- ամյակը:

Սեյրան Օհանյանը ընդգծում է, որ ակնհայտ էր՝ շարժումը դյուրին ընթացք չէր ունենալու. «Արցախյան շարժման առանձնահատկությունները խոսում էին այն մասին, որ այն վերածվելու է բախման, Արցախի նկատմամբ ճնշումների»:

Հարցին՝ ի՞նչն էր հուշում, որ մենք կանգնել ենք պատերազմի առջև, Օհանյանը պատասխանել է. «Ադրբեջանի կողմնակալ վերաբերմունքն ու ԽՍՀՄ-ի անտարբերությունը շարժման նկատմամբ ցույց էին տալիս, որ գործը հասնում է պատերազմի: Քարից, փայտից բացի արդեն կիրառվում էին հրաձգային զենքեր, որոնցով էլ ճնշվում էին այն ճանապարհները, որոնք անցնում էին ադրբեջանական տարածքներով, ինչն էլ ստիպեց, որ Արցախի ժողովուրդն անցնի լայնամասշտաբ գործողությունների»:

Խոսելով Արցախյան շարժման ժամանակ ժողովրդի միասնականությունից ու շարժման առաջնորդներից՝ Սեյրան Օհանյանը նշել է. «Բոլոր ջոկատները, ստորաբաժանումներն ու վաշտերը, որ ձևավորվեցին այդ ժամանակ, ձևավորվեցին ընկերության մեծ հենքի վրա: Դրանք իրականացնողներն իրենց օրինակով հեղինակություններ էին՝ պատրաստակամությամբ ու մարտական գործողությունների ժամանակ առաջ նետվելու հերոսությամբ»:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ մարտական գործողությունները, երբ սկսվեցին արցախցին որոշեց, որ ինքն է իր հողի տերը. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան հրամանատարները որոշել էին, որ իրենց ընտանիքները այդուհանդերձ մնալու են Արցախում, և սեփական օրինակով նրանք առաջնորդում էին գործողությունները»:

Հաղորդման վերջում անդրադառնալով ներքաղաքական վերջին մոտ երկու տարվա իրողություններին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բոլոր հերոսներն էլ արժանի են հերոսացման. «Ի վերջո, իրական հերոսների շնորհիվ է, որ մենք կրթում ենք ապագա սերունդներին: Հերոսներին երբեք չեն կարող նսեմացնել, որովհետև նրանք արդեն իրենց անունները գրել են պատմության էջերում»:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ եթե անգամ այսօր շատ մարդիկ անցնում են քրեական տարբեր գործերով, այդուհանդերձ գոյություն ունի անմեղության կանխավարկած. «Մանվել Գրիգորյանն Արցախում հերոսացել է, եթե նա առողջական խնդիրներ ունի, ի՞նչն է խանգարում, որ նա տանը բուժում ստանա՝ միաժամանակ մասնակցի նաև դատական գործընթացներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ