29  01  2020

2008 թվականին Ստոյպա Սաֆարյանը զբաղվել է խառնակչությամբ․ Նարեկ Մանթաշյան



«Այն փաստական հանգամանքերը, որոնք իմ կողմից ձեռք են բերվել և փոխանցվել Ալեքսանդր Կոչուբաևին վերաբերվում են ներկայումս Հանրային խորհրդի ղեկավար պաշտոնը զբաղեցնող  Ստյոպա Սաֆարյանին, որը, իստ վիկիլիքսյան հրապարակումների, զբաղվել է խառնակչությամբ ժողվրդի շրջանում հույզեր է հրահրել, ինչը բերել է իր հերթին նաև ժողովրդի կողմից ամբոխին հատուկ ձևով հարձակումներ ոստիկանության  վրա։ Այս ամենի համատեքստում Մարտի 1-ի իրադրությունն ամբողջովին, նաև այսօր ընթացող գործը կարող է  այլ լույսի ներքո դիտվել, որովհետև ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորները՝ Ստյոպա Սաֆարյանը,  Անահիտ Բախշյանը և նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, տարածել են խոսակցույուններ թե կան արդեն զոհեր այն դեպքում , երբ նույնիսկ վիրավոր չկար, մանկահասակ երեխայի կոշիկներ ցուցադրել և այլն»,- Դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 29-ին Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և Նարեկ Մանթաշյանը Գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ