28 01 2020

Շատ լուրջ բոլոլա է լինելու․ Արման Աբովյանը՝ «մասկի շոու»-ի մասին

Շատ լուրջ բոլոլա է լինելու․ Արման Աբովյանը՝ «մասկի շոու»-ի մասին

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը գրում է․

«Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու, շշշշաաատտտտ լուրջ։ Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա "մասկի շոուի" իմաստը, չնայած ենթադրություններ իհարկե կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը դա "հանրային պահանջ է"։Ախր "հանրային պահանջի" թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ