28  01  2020

Փաշինյանն ու Ոստիկանությունը պիտի հիմնավոր պատճառներ ներկայացնեն․ Մարուքյան

Փաշինյանն ու Ոստիկանությունը պիտի հիմնավոր պատճառներ ներկայացնեն․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

«Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։

Ասվածից հետեւում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ