28 01 2020

Խոր կասկածներ ունեմ` շոուն իրականացվել է իշխանության ուղիղ հրահանգով․ Ղազինյան

Խոր կասկածներ ունեմ` շոուն իրականացվել է իշխանության ուղիղ հրահանգով․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․

«Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։

Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։

Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով և նպատակ է հետապնդում բռնի ուժով խլացել այլակարծությունը և կասեցնել իշխանության հասցեին Մալյանի կողմից հնչեցված քննադատությունները։

Կոչ եմ անում ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ոստիկանության գործողություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ