28 01 2020

Ուզում եք, որ այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին



«Մեր բանակը փառապանձ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի հենց առաջին օրեից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ոժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է, որ ունակ է պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ, սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, սա անթույլատրելի է»,- հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ