28  01  2020

Հեղափոխականը պատրաստ է վարկաբեկել իր «ընկերոջը», որին հաճոյանում էր․ կարծիք

Հեղափոխականը պատրաստ է վարկաբեկել իր  «ընկերոջը», որին հաճոյանում էր․ կարծիք

Ավետիք Իշխանյանը գրում է․

«Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ

Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։

«Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։ Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ինչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ « Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։

Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր) , արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ