27 01 2020

Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը. Համբարյան

Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում

Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին լրագրողներից մեկը վերջինիս հարցրեց, թե ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում ՍԴ իշխանամետ դատավոր Վահե Գրիգորյանի` իր պարտականությունները չկատարելուն և դրա դիմաց վարձատրվելուն։

Պարոն Փաշինյանը դիլետանտ դերասանին բնորոշ զարմացած մի հայացք գցեց լրագրողի վրա և հայտարարեց, որ նա այդ մասին առաջին անգամ է լսում։ Պարոն Փաշինյանը նաև լղոզված պատասխան տվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկելու այդ խնդրի վերաբերյալ։

Զարմանալի է, ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ դեմքը տեղյակ չլինել, որ իր կարկառուն կադրերից մեկը ուղղակի բեսպրեդելշչիկ է և ձրիակեր։ Այլ կերպ չի կարելի մեկնաբանել վարչապետի պատասխանը Վահե Գրիգորյանի անգործության վերաբերյալ, ով պարզվում է, շատ լավ տեղյակ է, թե որքան կեռաս կամ խնձոր է ավել հավաքվել հանրապետությունում, բայց տեղյակ չէ թե ՍԴ իր յուրային դատավորն ինչով է զբաղված։

Ըստ օդում կախված լուրերի, 2019 թ-ի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ 2019թ-ի հունիսի 18-ին ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրված սույն կերպարը գործի չի գնում՝ չի հաճախում նիստերին, դատաքննություններին, իր պարտականությունները չի կատարում, դրանից հետո որոշել է գնալ ՍԴ, բայց կրկին որևէ նիստի չի մասնակցում և չի կատարում իր պարտականությունները։

Այսինքն՝ շարունակում է արհամարհել սեփական պարտականությունները...Իսկ ես հիշեցնեմ, որ այս 7 ամիսների ընթացքում ինչ ձրիակեր Վահե Գրիգորյանը դատավոր է նշանակվել ՍԴ-ում, նա ստացել է 5 միլիոն 555 հազար 760 դրամ աշխատավարձ (ըստ Իրավաբան.net-ի ՍԴ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 դրամ), 2019 թ-ի հոկտեմբերի դրությամբ ստացել է 4 անգամ պարգևավճար՝ 3 միլիոն 174 հազար 720 դրամ, ամսական ստանում է 240 լիտր բենզինի կտրոն, որը 7 ամսվա կտրվածքով կազմում է ամենաքիչը 672 հազար դրամ իրեն տրամադրված ծառայողական մեքենայի համար, օգտվում է իրեն տրամադրված աշխատասենյակից և օգտվում ՍԴ դատարանի դատավորին տրված այլ արտոնություններից։

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը, յուրային ձրիակեր դատավորի պետության հաշվին ճոխ ապրելու փաստը բացահայտելուց հետո, ի՞նչ պատժամիջոցներ է կիրառելու վերջինիս դեմ... Չնայած շատ խիստ կասկածում եմ, որ նախ, պարոն Փաշինյանը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի անգործությունից, իսկ երկրորդն էլ՝ չեմ էլ հավատում, որ ինչ-որ "շոշափելի" պատժամիջոցներ կկիրառի հարազատ ձրիակերի դեմ։

Հ․Գ.Նորմալ երկրներում այսպիսի բաներ նախ տեղի չեն ունենում, իսկ բացահայտումից հետո էլ այդ դատավորը ոչ միայն զրկվում է պաշտոնից, այլև պետբյուջե է վերադարձնում մսխածը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ