27  01  2020

Մենք պետք է շատ լուրջ քննենք հարցը և խմբակցությունով հասկանանք․ «Իմ քայլը» նիստ է անում

Մենք պետք է շատ լուրջ քննենք հարցը և խմբակցությունով հասկանանք․ «Իմ քայլը» նիստ է անում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանն անդրադարձավ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը և ասաց, որ դա անընդունելի արարք էր:

Ավագանու կազմից նրան հեռացնելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց․ «Քննարկումներում կհասկանանք, ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը և խմբակցությունով հասկանանք:

Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ