Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյան ֆեյսբուքյան հայտարարության հետ, որտեղ վերջինս տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել:
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը