25 01 2020

Ցավում եմ՝ Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչի արձագանքը

Ցավում եմ՝ Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչի արձագանքը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Լսում եմ Դաշնակցության քաղաքական ապագայի վերաբերյալ վարչապետի «անկեղծ մտահոգություններն» ու զարմանում ՝ միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ ՀՅԴ-ի մեջ շերտեր, դրսի ու ներսի մասեր, արժեքային ու գաղափարական տարաձայնություններ փնտրելն անշնորհակալ և, հատկապես, դատապարտված քայլ է:

Դաշնակցության համահայկական կառույցին միավորում են միևնույն քաղաքական օրակարգերն ու խնդիրները: Մեզ պառակտված տեսնելու և այդ անշնորհակալ գործին լծվելու ձախողված ճիգերով լեցուն է մեր պատմությունը, այդ թվում՝ ոչ վաղ անցյալը։

Շնորհակալ ենք Դաշնակցության «հայաստանյան մասով» «անկեղծ» մտաhոգության համար։ Բայց շատ ավելի լավ է մտահոգվել քաղաքական ընդդիմախոսների, անձանց նկատմամբ չդադարող անհանդուրժողականության սերմանման չափաբաժնից, որն այլևս սկսել է մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող սահմանագիծը հատել։

Իսկ մեր համահայկական կառույցը, ինչը շատ բնական է, ունի իր կողմից ճշտված քաղաքական օրակարգն ու մարտավարությունը, և մեր համահայկական կառույցի մտահոգությունների կիզակետում Հայաստանի ու մեր հայրենիքի բարոյաքաղաքական շիկացած մթնոլորտն է, պետականության ընթացքը, ներկա ծանր մարտահրավերներն ու մշուշոտ ապագան:

Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձնաց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցվածք»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ