25  01  2020

Դատական համակարգում առանձին փոքր խմբեր գործում են իշխանության դեմ. Նիկոլ Փաշինյան



Ո՞վ կամ ովքե՞ր են պետական հեղաշրջման փորձի հեղինակները և արդյոք նա կամ նրանք ձերբակալվա՞ծ են. հարցին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, պատասխանեց. «Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Այսինքն, մարդիկ ոչ թե սովորաբար նյութն են կարդում  և ընկալում, այլ դրա վերնագիրը: Այ, Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել,  նա արել է, տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Հետևաբար, ես ուզում եմ ասել հետևյալը, օրինակ՝ պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում: Ժամանակակից աշխարհում կա  տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի իմաստն այն է, որ  իրականում պատերազմ ընթանում է, բայց դա ոչ մեկ չի նկատում: Հիմա, եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք, կարող ենք դա մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ մի երևույթի նկարագրություն»:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե հեղաշրջման փորձերը կանխվել են, և այժմ որևիցե վտանգ չկա:

Հարցի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ