24 01 2020

Հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն. ԲՀԿ ղեկավար



«Հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն, դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում»,- հունվարի 24-ին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկաբար Գագիկ Ծառուկյանը. «Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ, դա հաճելի չէ, ցանկալի չէ: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- ասաց նա:

Սսպանդանոցների խնդրի հետ կապված նա ասաց. «Ես բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ և լուծումները գիտեմ: Մի բան կարող եմ ասել, որ ով վարչապետին ներկայացնում է  այն ոլորտները, որոնց շուրջ օրենք են ընդունում, պետք է բարի լինեն տվյալ ոլորտով 3 ամիս, 6 ամիս զբաղվեն, շփվեն, հանդիպեն գյուղացու, ֆերմերի, միս արտադրողի հետ, նոր լիարժեք հանդիպումից հետո վարչապետին ներկայացնեն խնդիրները»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ