22  01  2020

ՀՀԿ-ի հետ սուրճ խմողը ինձ է մեղադրում սուրճ խմելու մեջ. Էդմոն Մարուքյան



Ես կարող եմ կարոտել մեկին, եթե իմ հարազատ ընկերը  լինի, այդպիսի մարդկանց կարող եմ կաոտել: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իմքայլական Ռուբեն Ռուբինյանի իրեն ուղղված այն խոսքին, որ եթե կարոտել եք նախկին խորհրդարանին՝ հանրապետականներին, կարող եք հետները սուրճ խմելու գնալ.

«Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հիշեցնել, որ ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանին,  հանդիպում և հանդիպել էր Թուֆենկյան հյուրանոցում, հետը սուրճ էր խմել  և խնդրել աջակցել՝ հանրապետականները դեմ չլինեն, որ իրենք EPP անդամ դառնան: Դա վերջերս է եղել, այսինքն էդ սուրճ խմողն ինքն է, սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունեմ, ես կարող եմ բոլորրի հետ սուրճ խմել: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետև անհետաքրքիր է իր հետ զրույցը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ