22  01  2020

Դուք ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին



Հենց նոր ցույց տվեցիք, որ դուք քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարնում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: ՀՀ ազգային ժողովի հունվարի 22-ի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Հարցը խորհրդարանի հարթակում է այլևս եղել, և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական  կամ հակասահմանադրական  լինելը»,- ասաց պատգամավորը:

Այնուհետև դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Էդմոն Մարուքյանը շարունակեց իր խոսքը. «Տիկին Մակունց, եթե դուք կարծում եք, որ Երևանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հիասթափված եմ: Ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է, նման նախադեպ անգամ չի եղել նախկին խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով, նման ճանապարհով տապալվեն: Պարոն Միրզոյան, սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու: Ես ձեզ ասում եմ, որ այսօր՝ հեղափոխությունից հետո, առաջին անգամ սահամնադրական մակարդակում  նման հետընթաց  է արձանագրվում»:

Պատասխանելով Էդմոն Մարուքյանին, Արարատ Միրզոյանն ասաց. «Հարգելի պարոն Մարուքյան, բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունում «աբսոլյուտ» իշխանությամբ որևէ սահմանադրական մարմին օժտված չէ, այդ թվում և խորհրդարանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ