20 01 2020

Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ

Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ

Politik.am-ը գրել է.

«Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

Politik.am-ը ԱԱԾ-ից փորձեց ճշտել, արդյոք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել․ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է պատասխանում և նշվում, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին։

Ակնհայտ է, որ չէր կարող երկրում պետական հեղաշրջման փորձի համար պաշտոնանկ արվեր բարձրաստիճան պաշտոնյա և դրա մասին ԱԱԾ-ն տեղեկություններ չունենար։ ԱԱԾ պատասխանից ակնհայտ է, որ հեղաշրջման փորձ չի եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ