19 01 2020

Եթե հասկանանք՝ ով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ամեն ինչ կընկնի իր տեղը․ կարծիք

Եթե հասկանանք՝ ով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ամեն ինչ կընկնի իր տեղը․ կարծիք

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է․

«ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով: 

Անցել է 6 ամիս, սակայն որեւէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու եւ ամուր զինվորականին ինքնասպանություն գործել։

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով . . .

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր եւ հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին եւ ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով եւ ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ