18  01  2020

Միջազգային հարթակներում Ադրբեջանի նավթադոլարները արդյունավետ աշխատում են․ Զոհրաբյան



«Այս ամենը հայատյացությունը որպես պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի անպատժելիության և միջազգային հանրության կողմից իրավական գնահատական չտալու հետևանք է»,- ԱԺ-ում ընթացող ՀՀ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ միջազգային հարթակներում լուրջ աշխատանք ունենք անելու հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քարոզչությանը, որի տակ դրված նավթադոլարները շատ դեպքերում շատ արդյունավետ աշխատում են․ «Ադրբեջանում հայաֆոբիան, ռասիզմն ու  անհադուրժողականությունը հասել են այնպիսի ծավալների, ինչը այլևս դարձել է տարածաշրջանային  կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Մեր երկու խորհրդարանները միջազգային կառույցների հետ աշխատելու նոր մոտեցում պետք է մշակեն, որտեղ առանցքը կլինի արցախցու արժանավայել և անվտանգ ապրելու իրավունքը»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ