18 01 2020

Բաքվի ջարդերի հարցում Արցախը վերահաստատում է իր դիրքորոշումը. Աշոտ Ղուլյան



Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համար ջանքերի ֆոնին միևնույն ժամանակ խլացվում են հայերի  և այլ ազգերի ժառանգություն  հանդիսացող մշակութային կոթողները: Այս մասին հունվարի 18-ին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ իր ելույթի խոսքում նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանարության կողմից,  սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները  որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել և պատերազմի շեմին կանգնած  ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայերնիքի հետ միասին իր ուսերին էր վերցրել  ադրբեջանահայությանն ընդունելու և  կենսական պայմաններով ապահովելու  պարտականությունը: ԱՀ ազգային ժողովը  մշտապես բարձրաձայնել է  այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացնող հայատյաց  քաղաքականությունը»,- նշեց Աշոտ Ղուլյանը:

Արցախի ԱԺ նախագահը նաև հավելեց, որ ինչպես նախորդ տարիներին այսօր ևս վերահաստատում են, որ Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում  հայության հանդեպ իրագործված ցեղասպանության  կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ