17 01 2020

Նաիրի Հունանյանը իշխանության վերջին փամփուշտն է հանրային կարծիքի վրա ազդելու համար․ քաղաքագետ



«Եթե իշխանափոխության տրամաբանության մեջ նայենք, նորմալ են այս բողոքի ցույցերը, քանի որ հայտարարվել է, որ կառավարության դուռը  ժողովրդի դուռն է, և ժողովրուրդը գալիս է իր դուռը՝ իր խնդիրները  լուծելու համար, այս առումով կառավարությունը  չպետք է բողոքի, դա իր հայտարարած սկզբունքների շրջանակներում է»,- Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած բողոքի ցույցերին։

Քաղաքագետը նշեց, որ ցույցերը սպասելի էին և գալու է մի պահ, որ բողոքողներին համախմբելու է մեկ ընդհանուր օրակարգը։

Անդրադառնալով «Հայկական ժամանակում» հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման կազմակերպան փորձ է կատարել, քաղաքագետն ասաց․ «Եթե այդ լուրը չի հաստատվում  և համապատասխան իրավապահ մարմինները դատախազությունը այդ լուրի հետքերով գործ չեն հարուցում, ապա շատ տարօրինակ է, շատ անլուրջ իշխանություն մենք ունենք, որովհետև դա  պատահական թերթում չի արվել, սա փողոցային իշխանություն է, որը չի հասկանում՝ ինչ է իշխանությունը, որն է իշխանության պատասխանատվությունը, խոսքի համար պատասխանատվություն կրելը  և մյուս կողմից, եթե դա չի արվում, ապա Վանեցյանը պետք է դիմի  դատարան և դրա շուրջ գործ բացվի, որովհետև իր անձի հեղինակությունը վարկաբեկվել է»։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ