15  01  2020

Մենք բարձրագույն խմբում ենք, Հայաստանը՝ 3-րդ լիգայում․ Ալիև

Մենք բարձրագույն խմբում ենք, Հայաստանը՝ 3-րդ լիգայում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ տարին ամփոփելիս  համեմատականներ է անցկացրել Հայաստանի հետ` նշելով, որ «իրենք բոլոր առումներով գերազանցում են հարևան երկրին»: Այս մասին գրում է Trend գործակալությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»:

Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը ՝ նշելով, որ «իրենք բարձրագույն խմբում են , մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ