14  01  2020

Եթե Փաշինյանի փոքրիկ աղջիկն էլ հնարավորություն ունենար ՖԲ մտնելու, ինչ-որ բաներ կաներ․ քաղաքագետ



Այս ընթացքում եղած փոփոխությունները հիմնականում կադրային էին․ պարզապես նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր մեկ անձ, հիմա զբաղեցնում է մեկ այլ անձ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում նոր իշխանությունների պարագայում ինչ քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Երբ խոսքը գնում է հեղափոխությունների մասին, ապա երբ հեղափոխություն է լինում, մարդկանց կյանքում մի շարք բաներ են  փոխվում՝ քաղքական, տնտեսական համակարգը, անգամ սոցիալական հարաբերություններում են որոշակի փոփոխություններ տեղի ունենում: Մեր պարագայում տեղի ունեցավ երևի տերմինների որոշակի փոփոխություն՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, հայտնվեցին սրտի սեփականատերեր,  բայց գլոբալ առումով  տնտեսական և սոցալական քաղաքականության ոլորտում փոփոխություններ չեղան»,- նշեց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց, որ նախկին իշխանություններից ներկա իշխանությունները կադրեր են ժառանգել, որոնց չարժեր. «Խոսքը մասնավորապես Արթուր Դավթյանի  մասին է, որը 2018 թվականի ապրիլին խորհրդարան էր մտնում Նիկոլ Փաշինյանին կալանավորելու նախաձեռնությամբ, իսկ այսօր նա դարձել է Նիկոլ Փաշինյանի սրտի դատախազը: Ես չեմ կարծում, որ նա նախորդ իշխանությունների այն կադրն էր, որին արժեր ժառանգել»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ