13  01  2020

Ադեկվատ դիսկուրսի փոխարեն կա ընդամենը «քուչի բեսեդկի բազառ»․ Նաիրա Զոհրաբյան

Ադեկվատ դիսկուրսի փոխարեն կա ընդամենը «քուչի բեսեդկի բազառ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»

Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրոդ աստիճանի մետաստազի արագությամբ:Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, այլեւս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը քուչի բեսեդկի մակադակի բազառ ու սա զարհուրելի է:

Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»:Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլևս անդառնալիության կետից անդին ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ