13  01  2020

Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի՞․ երբ այս հարցը պատասխան կստանանք. Politik.am

Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի՞․ երբ այս հարցը պատասխան կստանանք. Politik.am

Politik.am-ը գրում է․

«Դեռ 2018 թ. հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ էմոցիոնալ հայտարարություններից հետո հատկապես սոցցանցերում կարծիքներ էին հնչում, որ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի և պարբերաբար դեղեր է ընդունում:

Իշխանափոխությունից ամիսներ անց առաջ եկան մի քանի նախաձեռնություններ, որոնք պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի և վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։

Նիկոլ Փաշինյանի մոտ մեծամտական զառանցանք կա. այս մասին ամիսներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել էր Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և ընդգծել էր, որ վարչապետի հոգեկան վիճակը ստուգելու համար հետազոտություն է անհրաժեշտ․«Այս մարդուն հոգեբուժական կլինիկայում հետազոտություն է պետք, որի համար մենք դրամահավաք ենք իրականացնում: Մարդիկ իրենց ներդրմամբ ստորագրում են այն պնդման տակ, որ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությունը պետք է հետազոտվի, նա հոգեպես առողջ չէ»:

Հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Փաշինյանը հոգեկան որոշակի խնդիրներ ունի։ Փաստաթուղթը եղել է վերջին կաթիլը ԱԱԾ պետի համար, և նա որոշել է այլևս չշարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Հասկանալով ապագայում սպասվելիք զարգացումները՝ Վանեցյանն, ըստ էության, հրաժարվել է Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը իր վրա վերցնել։

Փաշինյանի ոչ ադեկվատ վիճակի մասին Վանեցյանը ակնարկել է նաև իր տարածած հայտարարության մեջ․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Փաշինյանի հոգեկան առողջության մասին խնդիրներին երեկ անդրադարձել էր նաև իր ընտանեկան «Հայկական Ժամանակ» օրաթերթը։  Թերթը մասնավորապես գրել էր․«Հաջորդ կարեւոր ուղղությունը հետեւյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2018 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսվելու եւ 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ ադեկվատ պահվածքից հետո կրկին ակտիվացան Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրերը։ Ի վերջո շատերը անհանգստանում են, եթե Փաշինյանը իրականում հոգեկան խնդիրներ ունի, ապա վտանգված է պետության ազգային անվտանգությունը։ Փաշինյանի ոչ ադեկվատ վիճակում հնարավոր քայլերը կարող են անկանխատեսելի խնդիրների առաջ կանգնեցնել մեր պետությունը։

Ի վերջո փաստ է, որ վարչապետ Փաշինյանի ընտանիքի ընտանեկան թերթն է անգամ ընդունում, որ հասարկության մեջ քննարկում կա վարչապետի հոգեկան առողջության մասին։ Այս դեպքում որն է խնդիրը, որ Փաշինյանը միջազգային նկախ կլինիկայում փորձաքնություն չի անցնում, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս թեման և շահարկումների դուռը մեկընդմիշտ փակվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ