13  01  2020

Երկար հարցերը՝ միջադեպի պատճառ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ

Երկար հարցերը՝ միջադեպի պատճառ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ

Հունվարի 13-ի նիստին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը նիստ է անցկացնում։ Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ Քաղաքացիական, Քրեական դատավարության, Քրեական, Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը։

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծին մի շարք պատգամավորներ ունեին բազմաթիվ հարցեր: Մի քանի անգամ հարցեր տվեց նաև իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Հերթական հարցի ժամանակ նրան ընդհատեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նրան ընդհատեց.

«Ներողություն եմ խնդրում, բայց արդեն ժամը 11 է, մենք դեռևս երկրորդ հարցի քննարկման վրա ենք, դեռ չենք լսել հարակից զեկուցողներին, եթե այսպես շարունակենք օրերով նիստ կանենք և մեր նիստերը կավարտվեն ավելի ուշ, քան լիագումար նիստերը»:

Դրան արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասլեով.

«Տեղաշոր բերենք պառկենք ստեղ պառկենք քնենք ստեղ էլի»:

«Ամենաերկար հարցերը դուք ես տալիս՝ ինչի տեղաշոր չեք բերում»,- Գևորգ Պետրոսյանին էլ պատասխանեց Նիկոլայ Բաղդասարյանը, այնուհետև դիմելով Վարդանյանին ավելացրեց, որ ինքն արդեն ավարտել էր, իսկ Վարդանյանը երկարացրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ