12 01 2020

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է․ Hraparak.am

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին։

Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրամասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին:

Կայքի՝ Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է գաղտնի հանդիպման բովանդակության նման ճշգրիտ ու մանրամասն արտացոլումը մամուլում և նա հանձնարարել է ամեն գնով գտնել տեղեկությունը Hraparak.am-ին փոխանցած անձանց: Հիմա կառավարությունում և ուժային կառույցներում այդ հարցով «արտակարգ դրություն» է:

Հիշեցնենք` հունվարի 10-ին Hraparak.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից. «Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ: Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա: Մեզ հաջողվեց պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ