10  01  2020

Հուշում ՀՌՀ նախագահին, թե որտեղ փնտրել ատելության աղբյուրը և տարածողներին. Մաս 2

Հուշում ՀՌՀ նախագահին, թե որտեղ փնտրել ատելության աղբյուրը և տարածողներին. Մաս 2

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն օրեր առաջ ֆեյսբուքյանն իր էջում ներկայացրել էր Հանձնաժողովի կողմից իրականացվող հեռուստատեսային եթերի մշտադիտարկման տվյալներ: Այլ կերպ ասած, ներկայացնում էր, թե ինչ ատելության մթնոլորտ է տիրում լրատվադաշտում, ինչ ելույթներ են հնչում եթերից և, որ այդ ամենը ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի հասցեին: Դիտարկումը ու բարձրացված խնդիրն, անշուշտ, ուշագրավ է։

Տիգրան Հակոբյանի այս գրառումն, իհարկե անարձագանք չմնաց, շատ օգտատերեր, այդ թվում նաև իրավապաշտպաններ, փորձագետներ նրան ուղղորդեցին նախ և առաջ մշտադիտարկումը սկսել հանրային միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունից, իսկ ատելության խոսքի տարածման պատասխանատուներին փնտրել այլ տեղ՝ավելի «վերևներում»: Մենք ևս անդրադարձել էինք գրառմանը՝ բերելով ատելության խոսքի կոնկրետ օրինակներ, այն էլ վարչապետի ուղիղ խոսքերից, որոնց տարածումը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում մեկ հեռուստաընկերության մեկ հաղորդաշարով, այլ հեռարձակում ու տեղադրում են կայքերում, տպում թերթերում և այլն:

Չնայած այդ ամենին, պարոն Հակոբյանը ցանկանում է տեսնել այն, ինչ ցանկանում է և իր էջում ներկայացրել է մշտադիտարկման արդյունքների երկրորդ շարքը՝ նույն անխախատ տրամաբանությամբ:

Ի դեպ, շատ «պատահական» զուգադիպությամբ, իմքայլական պատգամավորներից Սարգիս Խանդանյանը նույն օրը/09․01․2020/ հայտարարում է, որ իրենք սկսում են ատելության խոսքի դեմ պայքարի քննարկումներ և հրավիրում են ՀԿ-ին և փորձագետներին ակտիվ մասնակցություն ունենալ այդ քննարկումներին: Իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է, թե ինչպես են իշխանական սույն պատգամավորը և իր կուսակից գործընկերները պայքարելու ատելության խոսքի դեմ, եթե «ասֆալտին փռելու կոչը» ատելության խոսք չի համարում: Ինչևէ, սպասենք քննարկումներին:

Նկատի ունենալով, որ խորհրդարանում քննարկումները դեռ չեն մեկնարկել, իսկ Տիգրան Հակոբյանը, ինչպես երևում է, ակտիվ մշտադիտարկումների մեջ է, փորձենք մեր նպաստն ունենալ այս կարևոր գործում: Չէ՞ որ խնդիրը հնարավոր է լուծել, երբ պայքարն ուղղվում է ոչ թե հետևանքների, այլ բուն պատճառի դեմ:

Մենք նույնպես շարունակենք ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են ատելության խոսք և անհանդուրժողականություն: Ստորև ներկայացնում ենք երկրորդ շարքը, որտեղ տեղ են գտել հատվածներ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Դավթաշեն վարչական շրջանում ունեցած ելույթից: 50 րոպե խոսքից ընդամենը 10 մեջբերում ենք առանձնացրել: Ուշադի՛ր կարդացեք։

  1. Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու:
  2. Բոլոր նրանք, ովքեր մեր ժպիտները և մեր հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ, ուրեմն հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը:      
  3. Մենք ձևերը գիտենք, էն կամուֆյաժս կհագնեմ և հատ-հատ տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում:
  4. Հայաստանի Հանրապետություևնում սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունը անշրջելի է: ՀՀ-ում սևերը ջախջախված են և նրանք այլևս ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու: 
  5. Էսօր մենք ձեզ նենց Յութուբում տեղադրենք, որ էլ չկարողանաք Յութուբից դուրս գալ ընդհանրապես:
  6. Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, էդ ձեր նշած մարդկանց և նրանց ընտանիքներին ուղղակի մարդիկ տնից կհանեն և փողոցներում սամասուդի կենթարկվեն, որովհետև եթե իմ հետ բան պատահի, իրենց հետ շատ ավելի վատ բան կպատահի ժողովրդի կատարմամբ:      
  7. Չհամարձակվեք սեփական ժողովրդին պատերազմ հայատարարել, որովհետև այդ պատերազմում դուք կջախջախվեք աներկբայորեն, աներկբայորեն: 
  8. Ինչի Հայաստանում դատավոր կա, որ իմ ասածին կարա ասի չէ՞, էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ: 
  9. Հայկ Մարությանին ասում էին քաղաքական փորձ չունի, երկար-բարակ նախադասություններ ա ասում, տասը չի չափում մեկ կտրի, բայց, փաստորեն, դու մի բան գիտեիր, այո, Երևանի քաղաքապետի ընտրություները սևի և սպիտակի ընտրություններ են:
  10. Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում:

Ու այսքանը, կրկնում ենք, ընդամենը մեկ ելույթում։ 

Կարդացի՞ք, հիշեցի՛ք վստահ եմ։ Սա արտաբերել ու արտաբերում է մեր երկրի ղեկավարը, ամեն առիթով, բազմաթիվ տեսախցիկների արջև, ուղիղ եթերներով և որ ամենակարևորն է՝ ում որ նա նկատի ունի, ում ուղղված են դրանք, ադրբեջանցիներ չեն։ Խոսքը մեր քաղաքացիների, հայ քաղաքական և այլ դեմքերի, այսօր գործող հայ դատավորներին է ուղղված։

 Տաթև Միրզոյան

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ