28 12 2019

Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց. Արա Ղազարյան

Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց. Արա Ղազարյան

Զարմանալի էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց: Ինձ շատ զարմացրեց դա, որևէ մեկը կարծում է՝ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Ծիծաղելի է ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը Սահմանադրական դատարանի  դատավորի մասին է։ Ինչ-որ մեկը կարծում է, որ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ սա արդեն անօրինականության հարց է։

Ըստ բանախոսի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց: Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրմանը, ապա ըստ Ղազարյանի, կարծես թե օրենքի տառը պահպանված է. «Սակայն Հրայր Թովմասյանի մասին շատ անձնավորված հայտարարություններ են հնչեցվել, որը թույլ է տալիս մտածել, որ այս ամենը զուտ քրեական դատավարություն չէ, այլ ուղղակի արվում է նրան պաշտոնից հեռացնելու համար»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Ղազարյանը պատասխանեց, որ սպասելի էր, որ նախագահը պետք է ստորագրեր։

«Ինչո՞ւ չպետք է ստորագրեր։ Նախագահի լիազորություններն էին։ Ընդհանրապես նախագահը պետք է լիներ արբիտրի դերում, բայց այս դեպքում նախագահը այնքան էլ հակված չէ գործադիր իշխանությանը հակառակ որոշումներ կայացնելուն»,- նշեց նա։

Հիեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ