26  12  2019

Հանրային Խորհրդի նիստն անցավ միջադեպերով



«Կարծում եմ՝ կա իրական հնարավորություն Հանրային խորհուրդը դարձնելու այն մարմինը, որը ամրագրված է Սահմանադրության 161-րդ հոդվածով և օրենքով: Այս 11 տարիների ընթացքում հանրային խորհուրդը իր գործունեության բազմաթիվ ուղղություններով չի իրականացրել պատշաճ գործունեություն»,- դեկտեմբերի 26-ին Հանրային խորհրդի նիստում ասաց ՀԽ նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը:

Ինչը դուր չեկավ ՀԽ անդամներից Գաբրիել Ջեմբերջյանին, ով վրդովված ասաց. «Սա ձեր կարծիքն է, ոչ թե Հանրային խորհրդի: Մենք այստեղ հրավիրվել ենք նիստի, ոչ թե կարծիք տալու, թե Հանրային խորհուրդն անցյալում ինչ է արել: Դա մեզ չի հետաքրքրում, պետք է նայենք, թե հիմա ինչ պետք է անենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ