26 12 2019

Դատարանն Արմեն Թավադյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ



Դատարանն Արմեն Թավադյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 16։00-ին։ «Առ այսօր որևէ ինֆորմացիա չենք ստացել քննիչից, թե ինչ է արել պարոն Թավադյանը, որ մեղադրվում է այս արարքի մեջ։ Հիմքեր նշված չեն, մեկ անձի կիսատ-պռատ ցուցմունքներ են, ընդ որում, դրա մի մասը փակված է, մի մասը փակված չէ, որի դեմ առարկություն ներկայացրինք, որ այս որակի նյութով չի կարելի մարդուն կալանավորել»,- նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Քննինչն իր կողմից կազմված փաստաթուղթը ներկայացրել է որպես կալանավորման հիմաք, որևէ ապացույց չի ներկայացրել։ Չկա որևէ ապացույց»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ ամբողջ գործը կառուցված է մեկ անձի ցուցմունքի վրա։ «Վստահ եմ, որ մեր բոլոր փաստարկները դատարանը հասկացել է, ընկալել է։ Չեմ տեսնում հիմք, որ դատարանը այլ որոշում կայացնի, քան ձերբակալությունն ապօիրինի ճանաչելը և ձերբակալության սահմանափակումը վերացնելը»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ