25  12  2019

Չեխիայի քաղաքացի չեմ ու չեմ եղել․ Հայկ Մարության



Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, բայց «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել, կհրապարակենք նվեր ընդունված մեքենաների մասին տեղեկությունը։  Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,-նշեց Մարությանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ