16  09  2015

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել, թե իրենց զինված ուժերը ոչնչացրել են հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,–ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար նման հայտարարություններով է հանդես գալիս: Վերջին երկու ապատեղեկատվությունները տարածեցին հուլիսի 6-ին և 29-ին: Սրանք ևս հերքվեցին հայկական կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ